Մարտի 2
«Այն խոսքերը, որ Ես խոսեցի ձեզ, Հոգի են ու Կյանք»:
Այս խոսքերն էլ, որ ասում եմ ձեզ, նույնն են, ինչ Իմ աշակերտներին ասվածը:
Սակայն իմացեք, որ սրանք իբրև վարձատրություն են այն բանի համար, որ դուք առանց միջնորդի փնտրեցիք հոգու հաղորդակցությունը:
Մինչ նրանք, ովքեր միջնորդի միջոցով են կամենում ձեռք բերել առնչության այս կապը, երբեք հասու չեն լինի հոգու այն հաղորդակցությանը ու հափշտակությանը, ինչը դուք ճանաչեցիք:
Կյանքը, ուրախությունը, խաղաղությունը և բժշկությունը, անշուշտ ձերը կլինեն:
Այս կտեսնեք ու կհասկանաք ձեր իրական առաջընթացի ժամանակ: Սկզբնական շրջանում հազիվ կնշմարեք այն կարողությունները, որ շնորհում եմ ձեզ:
Հիմա պատկերացրեք, թե որքան լավ պիտի զգար Պետրոսը, երբ տեսավ, որ Իր Տիրոջ զորությունը իր սեփականությունն է դարձել. այն ժամանակ, երբ Ես նրանց երկու-երկու ուղարկեցի ավետարանելու և իշխանություն տվեցի պիղծ ոգիների վրա: